| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հուշագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Այսպիսով 2020 թվականի հունվարի 1-ից՝
Ø ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
Ø մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
Ø տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
Ø կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերը, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ սակագին: Ընդ որում, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժանորդների համար արդեն իսկ գործում էին օգոստոսի 1-ից նվազեցվող վերոնշյալ սակագները: