ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Գրիգորի Մարտիրոսյանը բարձր էգնահատել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ևՀայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում եվս լիարժեք կօգտագործվի առկա ներուժը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համառոտ ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքներն ու նախանշված ծրագրերը: ԱՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում թիրախային ուղղություններից էներգետիկ ոլորտին կտրվեն իրավական նոր կարգավորումներ, հեռահաղոդակցության ոլորտում ռոումինգի գծով կարգավորումները կհանգեցնեն գների նվազեցման, օրենսդրական դաշտը կնույնականացվի ջրային համակարգում, ինչի արդյունքում կվերանայվեն ջրի օգտագործման կանոններն ու սակագնային քաղաքականությունը:
Պետական նախարարը կարևորել էայս ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ համարելով նաև փորձի փոխանակման ծրագրի հետեվողական շարունակությունը: