|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ-ում ընթացող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից` արդյո՞ք մասնավորեցումից հետո սակագների բարձրացում չի սպասվում: «Ակնհայտ է, որ ներդրումները բերելու են ծառայությունների սակագների բարձրացման, որովհետև այդ ներդրումները հետ պետք է բերվեն»,- ասաց Հարությունյանը:
Լևոն Ալթունյանը չբացառեց, որ սակագների բարձրացում կլինի՝ նշելով, որ, միևնույն ժամանակ, կմշակվեն փաթեթներ սոցիալապես անապահով անձնանց համար բուժծառայությունը հասանելի դարձնելու համար:
«Ակնհայտ է, որ այսօր գները ցածր են և ծառայությունների այն մակարդակն են ապահովում, որն այսօր ունենք: Այդ մակարդակը ոչ մի կերպ մեզ չի բավարարում, պարտավոր ենք դրանք բարելավել, և ակնհայտ է որ կանխատեսում ենք գների բարձրացում»,– ասաց նախարարը: Նրա խոսքով՝ եթե հիմա յուրաքանչյուր անապահով անձի համար պետությունը տրամադրում է 3000 դրամ, ապա նախարարությունը գտել է արտաքին և ներքին ռեսուրսներ ու ապահովագրական փաթեթներ, որոնք ուժի մեջ կմտնեն մյուս տարի:
«2018 թվականի հունվարից առավել անապահով 700 հազար բնակիչների համար 3000 դրամի փոխարեն կտրամադրվի 25000 դրամ»,- ասաց Ալթունյանը՝ ընդգծելով, որ այդպիսով հասարակության համար բուժծառայություններն ավելի մատչելի կդառնան: