կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 09:59
Տնտեսական

Սերժ Սարգսյանը պատրաստ է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը պատրաստ է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում ԱԺ կանչել Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ է ներկայանալ, պատասխանել հարցերին։

«Բոլոր հարցերին կպատասխանի խիստ հանգամանալից, որպեսզի մեկընդմիշտ վերջակետվեն այն վարկածները, թե հայկական կողմն անպատրաստ էր, զենք չի եղել, սնունդ չի եղել։ Վարկածներ, որոնք ձեռնտու են այսօրվա իշխանություններին։ Ի դեպ, գուցե թե պատասխանի նաեւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է` Հայաստանը կռվում է 80-ականների զենքով»,- ասաց մեր աղբյուրը:

Իսկ կպատասխանի՞ հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր․ «Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր»։ «Ոչ, թերեւս կպատասխանի հարցին, որ ապրիլյանը մի պատճառ ուներ. Ադրբեջանը ցանկանում էր փոխել բանակցային ֆորմատը, ինչը հայկական կողմը թույլ չտվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։