|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին:
Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում:
Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ