|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոր Զելանդիայի ոստիկանությունը դեկտեմբերի 13-ին կսկսի Ուայթ Այլանդ կղզում հրաբխի ժայթքումից մահացած զբոսաշրջիկների մարմինների դուրսբերումը՝ չնայած զոհերի հարազատները պահանջում են դա անել ավելի վաղ. ըստ Yerkir.am-ի հայտնում է BBC-ն:
Ըստ Նոր Զելանդիայի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում հրաբուխը կարող է ևս մեկ անգամ ժայթքել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 9-ին Ուայթ Այլանդի հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել, 20 մարդ այրվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Իրավապահների խոսքով ՝ կղզում կարող է ևս 8 հոգու մարմին գտնվել:
Բոլոր ողջ մնացած զբոսաշրջիկները տարհանվել են: