|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Yerkir.am-ը ստուգեց լուրի իսկությունը, և պարզվեց՝ նոյեմբերի 27-ին հիմնադրվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամ ՀՄԴ-ն:
