կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 10:42
Հասարակություն

Մատենադարանը դարձնում են հիմնադրամ. «Հրապարակ»

Մատենադարանը դարձնում են հիմնադրամ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհր­դի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակա­տար Վահան Տեր-Ղևոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինե­լուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի:

Նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, և դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, Արդարադատության նախարարության և կառավարության:

Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխա­տանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտո­նից: Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխու­թյուններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում, անդամների թիվը կկրճատվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: