Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ հրաբխային կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությանը հղումով:
«Ուայթ Այլենդում տեղի է ունենում հրաբխի ժայթքում»,- նշված է գործակալության Twitter-ում հրապարակած հաղորդագրությունում:
Այս պահին գործակալությունը փորձագետների հետ միասին փորձում է գնահատել հնարավոր վտանգի աստիճանը:
Տեղի իշխանությունները կոչ են անում հետևել փրկարար ծառայությունների ցուցումներին:
Հավելենք, որ Al Jazeera-ի հաղորդմամբ, հրաբխի ժայթքումից զբոսաշրջիկներ են տուժել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: