կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 11:46
Աշխարհ

Էկվադորում հրաբուխ է ժայթքել․ 16 քաղաքներ ծածկվել են մոխրի շերտով

Էկվադորում հրաբուխ է ժայթքել․ 16 քաղաքներ ծածկվել են մոխրի շերտով

Էկվադորի կենտրոնական հատվածում գտնվող մոտ երկու տասնյակ բնակավայրեր մոխրով են ծածկվել Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով. այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և ռիսկերի կառավարման դեպարտամենտը։

Նշվում է՝ որպես կանխարգելիչ միջոց՝ բնակիչներին հորդորել են կրել դիմակ, ինչպես նաև մարմնին կրել առավելագույնս ծածկող հագուստ։

Դեռևս հրաբխի ժայթքման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Որոշ բնակավայրերի իշխանություններ 1 օրով արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ կոմունալ ծառայությունները զբաղվում են փողոցների մաքրությամբ։

Տեսանյութն՝ այստեղ.