|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության, սակայն այն պետք է վարվի պարկեշտ մարդկանց միջև և պարկեշտության տարրական կանոններին համապատասխան։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը կգտնի պատճառ՝ հրաժարվելու հավասար և փոխշահավետ համագործակցության մասին համաձայնագրերից՝ նույնիսկ առանց հաշվի առնելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել Ուկրաինայի հարցով բանակցություններում։
«Նրանց հայտարարությունները հաստատում են, որ նրանք չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել։ Հավանաբար, նրանք հասկանում են, որ գնացքը հեռանում է, և ցանկանում են փորձել ցատկել վերջին վագոնի աստիճանին»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։