կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 15:20
Հասարակություն

Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Ս.-ին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություներով՝ վարորդ Սարգիս Մ.-ն աշխատում է Թալինի հիվանդանոցում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված հիվանդանոցին: Վարորդը Թալինի հիվանդանոցից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխել վիրավորին եւ վերադառնում էր Թալին:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորը սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում եւ դպրոցի ամենագերազանցիկ սաներից է եւ սիրված աշակերտ: