|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը երեխային թողնելով անօգնական` դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանին, ով խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Մանրամասները` այստեղ: