Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 21-ին, ժամը 06.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FՕ 021 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին և բախվել կայանված «Mercedes C» մակնիշի 35 ST 210 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ս. Բ.):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 1987 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: