Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության՝ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման ենթարկված ցուցարարներին են այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արթուր Խաչատրյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք պատասխանել են նաև լրագրողների հարցերին՝ օրվա իրադարձությունների վերաբերյալ տալով քաղաքական գնահատականներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Լիլիթ Գալստյանի և Արթուր Խաչատրյանի՝ լրագրողների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում.