կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-31 23:14
Հասարակություն

Հրազենով կաքավի վրա գնալը նորմալ է, իսկ երկու գամփռի իրար բախվելն արգահատելի՞. Հայկ Մանասյան

Հրազենով կաքավի վրա գնալը նորմալ է, իսկ երկու գամփռի իրար բախվելն արգահատելի՞. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը գրում է.

«Հանրային ռադիոյից սկսած ՖԲ օգտատերերով վերջացրած այսօր լուսաբանում են ինչ որ որսաշրջանի սկիզբը։
 
Փաստորեն կենդանուն կարելի է տալ սատկացնել, հետո ուտել, երբ սուպերմարկետներում ոչ մի բանի պակաս չկա, բայց շներին կռվացնելը դաժան վերաբերմունք է ու քրեորեն պատժելի։
 
Որսորդական հրացանով ու սատկացրած կենդանիներով նկարվել ու տարածել կարելի է, բայց երբ երկու ահեղ գիշատիչ գոտեմարտի բռնված նկարահանվում և տարածվում է, դա համարվում է պոռնոգրաֆիա։
 
Սրա արդարադատությունը ո՞րն է։
 
Հրազենով լորի, կաքավի վրա գնալը նորմալ է, բայց իրար հավասար, նույն քաշային, նույն դուխի տեր երկու գամփռի իրար բախվելն արգահատելի։
 
Սրա ճիշտը ո՞րն է»։