կարևոր
3349 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 15:12
Քաղաքական

Ճիշտ պահն է՝ ներղություն խնդրեք մեր արվեստագետներից․ Լիլիթ Գալստյանը՝ Արմենուհի Հարությունյանին

Այս հարցի առաջին ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ չգիտեմ՝ գիտակցաբար կամ ոչ, դիտավորյալ թե ոչ, դուք վիրավորեցիք ՀՀ բացառիկ վաստակ ունեցող մտավորականների, գործիչների, արվեստագետների՝ Գեղունի Չթչյանին, Վլադիլեն Բալյանին, քանդակագործ Սողոյանին։ Կարծում եմ՝ ճիշտ պահն է, որ այս ամբիոնից ներողություն խնդրելու ոչ թե նրանց, այլ մեր հասարակությանը։ Նրանք ոչ միայն արժանացել են ժողովրդական կոչումի, այլև վայելում են հայ ժողովրդի համատարած ակնածանքը։ Ձեր չիմացությունը դեռ չէր արդարացնում ձեր այդ գնահատականը։ Այս մասին ԱԺ ամբիոնից՝ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին ուղղված ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Օրակարգում՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումներ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փասթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն է։

Մանրամասն՝ տեսանյութում