Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստում հայտարարել է, որ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը մասշատաբային և գունագեղ միջոցառումներ են կազմակերպվելու, ինչի շուրջ հնչում են իրարամերժ կարծիքներ: Factor.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ըստ էության, նույնիսկ գունագեղ և տոնակատարություն բառերը բացարձակապես համապատասխան չեն նրան, ինչի մեջ ապրում է Հայաստանը, նույնիսկ առնչություն չունեն:
Անշուշտ, ՀՀ անկախության 30-ամյակը պետք է նշվի և արժևորվի, որովհետև անկախ պետականությունը պետության կազմակերպվածության բարձրագույն ձևն է, մենք պետք է արժևորենք մեր թե՛ ձեռքբերումները, թե՛ կորուստները: Բայց այսօր, երբ Հայաստանի ինքնիշխանությունը սասանված է և ադրբեջանցին թրատում է Հայաստանի քարտեզը, երբ որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, երբ որ մեր վերքը դեռ արնածոր է, այս անորոշությունների, ցավի, ողբերգության միջավայրում գունագեղ տոնակատարության մասին խոսելը ոչ համարժեք հոգեվիճակով մարդու արտահայտություն է:
Մյուս կողմից՝ պետք է գնահել, արժևորել, և գնահատական տալ անցյալին և ապագայի մասին խոսել, բայց դրա համար պետք է ստեղծվեր պետական հանձնաժողով և քննարկվեր ՀՀ անկախության 30-ամյակը գնահատելու ձևաչափը: Վերջին 3 տարիներին մենք համոզվեցինք, որ ՀՀ-ն կախված է մեկ մարդու կամքից, քաղաքական քիմքից ու ճաշակից…
Անվտանգության սպառնալիքների, սևացված անցյալի, վտանգված ներկայի և անորոշ ապագայի միջավայրում, որի մեջ ապրում ենք, գունագեղ տոնակատարության մասին խոսելն ուղղակի արգահատելի է և անարգանք է թե՛ զոհերի հիշատակին ու նրանց ընտանիքների, և թե՛ հասարակության ողջամիտ շրջանակների նկատմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: