կարևոր
1402 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-27 23:34
Աշխարհ

Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Պուտինին՝ բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու համար․ Լավրով

Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Պուտինին՝ բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու համար․ Լավրով

Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու» համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մինչև վերջ Եվրոպան հրաժարվում էր Ռուսաստանի հետ շփումներից, իսկ այժմ սկսել է խոսել դրանք վերականգնելու մասին։

Նյու Յորքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ընթացքում վերջինս նոր առաջարկներ չի ներկայացրել․ նա կրկին մեղադրել է Ռուսաստանին ագրեսիայի մեջ և պահանջել դադարեցնել այն»,-ասել է Լավրովը՝ հայտնելով, որ այսօր Նորվեգիայի վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը սեփական նախաձեռնությամբ զրուցել են Պուտինի հետ։

Լավրովը նշել է, որ դեռ չի լսել զրույցի ձայնագրությունը, սակայն կասկածում է, որ կողմերն ինչ-որ նոր բան են քննարկել։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ դիրքորոշումներով է Եվրոպան ցանկանում մասնակցել բանակցություններին»,- ընդգծել է Լավրովը։