Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.19 |
EUR | ⚊ | € 430.63 |
RUB | ⚊ | ₽ 4.25 |
GBP | ⚊ | £ 510.82 |
GEL | ⚊ | ₾ 143.75 |
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Իրանի ներկայությունը Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ընթացող բանակցություններում նպաստավոր է Սիրիայի հակամարտության կարգավորման համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քալընը ասել է TRT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
«Ինչպես հայտարարել է մեր նախագահը, մենք ողջունում ենք Իրանի ներգրավվածությունը գործընթացում: Իրանը կարևոր դերակատար է սիրիական հարցում, և նրանց ներկայությունը բանակցություններում, Ռուսաստանի աջակցությամբ, կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է Քալընը:
Քալընը հայտնել է, որ հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն, և որ երկու երկրների արտգործնախարարները բանակցություններ են վարում, և մոտ ապագայում կարող է հանդիպում կայանալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը կարծում է, որ Իրանը պետք է ընդգրկվի Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման ապագա բանակցություններում։
Նա հայտարարեց, որ այդ թեմայով պայմանավորվածություն է ձեռք բերվել։