Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի խումբ նախագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Դրանց թվում է նաեւ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ընթացքում ստացված առաջարկներից գրեթե բոլորն ընդունվել են, կատարվել են խմբագրական եւ բովանդակային փոփոխություններ: Ըստ այդմ՝ ժամանակավոր հանձնաժողովը կազմված կլինի 7 պատգամավորից, ՀՀԿ խմբակցությունը կունենա երկու պատգամավոր, մեկական պատգամավոր կունենան ԱԺ մյուս խմբակցությունները:
Առաջարկ էր եղել, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված լինի նաեւ մեկ անկախ պատգամավոր, ինչը դեռեւս քննարկման փուլում է:
Ժամանակավոր հանձնաժողովն իր գնահատականի վերաբերյալ մինչեւ տարեվերջ Ազգային ժողովին կներկայացնի գրավոր եզրակացություն: