Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ալեն Սիմոնյանը:
«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- նշել է Սիմոնյանը:
Նա նաև ընդգծել է, որ քննարկել են գալիք աշխատանքները, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ մշտական հանձնաժողովներին վերաբերող հարցերին:
Հարցին, արդյոք անդրադարձ եղել է ՀՀ և Արցախի սահմանային իրավիճակին, Սիմոնյանը բացասական պատասխան է տվել: