կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 16:19
Քաղաքական

Փաշինյանի` Ռուսաստան այցի հարցը դիտարկվում է. Պեսկով

Փաշինյանի` Ռուսաստան այցի հարցը դիտարկվում է. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկող տարի Ռուսաստան կատարելիք այցի հարցն ուսումնասիրվում է, բայց դրա ժամկետներն առայժմ հայտնի չեն. «Sputnik-Արմենիա»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այցը դիտարկվում է, մոտավոր ժամկետներ չկան»,- ասել է նա։

Բայց, Պեսկովի խոսքով, այցը գուցե շատ արագ համաձայնեցվի, եւ այս առումով խնդիրներ չկան։

Պեսկովը նշել է, որ Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը հաճախ են շփվում։ «Նրանք աշխատանքային կառուցողական հարաբերություններ են հաստատել։ Հարաբերությունները հիանալի զարգանում են, ինչպես եւ պետք է լինի մեր երկու երկրների միջեւ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Պուտինին միավորում են բարեկամական հարաբերություններ։ «Կարող եմ ասել մի բան. (Երեւան- խմբ.) իր անցած այցի ժամանակ Պուտինը հանդիպել է երկրորդ նախագահ (Քոչարյանի- խմբ.) տիկնոջ հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են պահպանում։ Դուք գիտեք, ե՛ւ Պուտինին, ե՛ւ երկրորդ նախագահին միավորում են բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա։

Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանի ձերբակալությունը։ Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո շատ ժամանակ է անցել, եւ դադարը հայ-ռուսական հարաբերություններում լրացվել է։

Քոչարյանը իշխանությունում էր 1998 թվականի մարտի 30-ից մինչեւ 2008-ի ապրիլի 9-ը։ Հատուկ քննչական ծառայությունը 2018 թվականի հուլիսին նախկին նախագահին մեղադրանք ներկայացրեց սահմանադրական կարգի տապալման մեջ՝ 2008 թվականի Մարտի 1-ի բողոքի ակցիան ցրելու քրեական գործի շրջնակում։ Նրան մեղսագրվում է նաեւ առտանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղք։ Քոչարյանը մեղադրանքները համարում է սարքված քաղաքական հետապնդում։ 2018-ին պետության նախկին ղեկավարին երկու անգամ ձերբակալեցին։ 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ։