կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 15:43
Քաղաքական

Սահմանների բացման շահավետության մասին խոսելը տնտեսագիտական ինֆանտիլիզմ է. Կ. Ճշմարիտյան

Սահմանների բացման շահավետության մասին խոսելը տնտեսագիտական ինֆանտիլիզմ է. Կ. Ճշմարիտյան
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ու՞մ համար
 
Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց...
 
Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված:
 
Հայաստանի ակնհայտ տապալումը, որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով Հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան, կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից: Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին: Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի, կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում մեղմ ասած` կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության, կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:
 
Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար, կամ` հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:
 
Ի միջի այլոց` նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:
 
Ընդհանուր առմամբ` թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր` «...մեղմ ասած` վատ բան է...»: