Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Կովկասի երկրների սահմանների փոփոխությունները կնպաստեն տարածաշրջանի ապակայունացմանը։ Այս մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխություն ոչ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը, այլև ապագայում հետագա լարվածության համար ճանապարհ կհարթի»,- ասել է Իրանի ղեկավարը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Անդրկովկասում մարտերի դադարեցումը կապաշրջափակի երթուղիները՝ դրանով իսկ ավելացնելով բեռների և ուղևորների հոսքը տարածաշրջանում։ Ըստ Ռաիսիի՝ դա կնպաստի ՏՀԿ անդամ երկրների տնտեսությունների զարգացմանը։
Իրանի նախագահը կոչ է արել Անդրկովկասի երկրներին՝ համագործակցել հարգանքի և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա։