կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-20 11:40
Աշխարհ

Су-30СМ-ները չեն կարող Հայաստանին մատակարարվել «զուտ բարեկամաբար». ռուս փորձագետ

Су-30СМ-ները չեն կարող Հայաստանին մատակարարվել «զուտ բարեկամաբար». ռուս փորձագետ

Ռուսական Су-30СМ կործանիչները չեն կարող Հայաստանին մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը Русарминфо-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Су-30СМ -ի խցիկում արված լուսանկար: Դրանից հետո ռազմական փորձագետները հայտարարել էին, որ այդ կերպ վարչապետը հասկացրել է, որ Հայաստանին չորրորդ սերնդի ռուսական կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ են մեկնարկել:

Կոնովալովը նշել է, որ  այդ հարցով բանակցությունները մեկնարկել են 2012-ից:  «Մենք հիանալի հասկանում ենք, որ Су-30СМ -ը չի կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում` Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության շրջանակում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ կլինեն ֆինանսական ծախսեր: Երբ դա հնարավոր դառնա, կարծում եմ՝ ոչ մի հարց չի լինի»,- ասել է նա: