Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։
Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ այս մեկուկես տարվա ընթացքում առարկայական քայլեր չեն արվել։
Թերթն այս թեմային առիթ ունեցել է անդրադառնալու իր նախորդ համարներից մեկում։
Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով, այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի եւ աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ։
«Եվրոպայում ներկայացված չլինելը, ի թիվս մի շարք այլ հետեւանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին հնարավոր է տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։