|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Թուրքիայի խորհրդարանում սրտի կաթված ստացած պատգամավորի առողջական վիճակի հետ կապված հայտարարություն է տարածել:
Քոջան մասնավորապես նշել է, որ պատգամավորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում «Երջանկություն» կուսակցության (Saadet Partisi) Քոջաէլիի նահանգից ընտրված պատգամավոր Հասան Բիթմեզը ելույթի ընթացքում կորցրել էր գիտակցությունը և ընկել գետնին:
Դեպքից 20 րոպե անց պատգամավորը հոսպիտալացվել էր։ Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ պատգամավորը սրտի կաթված է ստացել: