Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք փորձագետ Արդան Զենթյուրքի կարծիքով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ կսկսվի յոթ օրից։ Նրա խոսքով՝ այդ մասին ակնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ «Մոսկվան սպասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանին՝ անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկների վերաբերյալ»։ Իսկ որոշումը, ինչպես հստակեցրել է Լավրովը, ամերիկացիները խոստացել են տալ մեկ շաբաթվա ընթացքում։
Սակայն, ըստ Զենթուրքի, ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Թուրքիան, համաձայնել են, որ «ոչ ոք չի կարող որևէ երկրի փոխարեն որոշել՝ իրավունք ունի՞ այդ երկիրը, թե՞ ոչ մաս կազմելու Հյուսիսատլանտյան դաշինքին»։ Այսինքն` այդպիսով դաշինքը մերժել է Մոսկվայի առաջարկը։ Եվ դրա համար էլ Ռուսաստանը վերջին անգամ վերջնաժամկետ է տվել...»,- ասում է քաղաքագետը։
Մյուս կողմից` երեկ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռասազրույց են ունեցել։ Ըստ Զենթյուրքի՝ Ջոնսոնը խնդրել է Թուրքիայի նախագահին խոսել Ուկրաինայի և Ռուսաստանի գործընկերների հետ և փորձել հասկանալ՝ արդյո՞ք իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։
Փորձագետը նաև Ռուսաստանի կողմից «ամբողջ երկրի կիբերօկուպացիա» է անվանել Ուկրաինայի հանրային ծառայությունների և այլ կայքերի վրա հունվարի 14-ի հաքերային հարձակումները։