Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չիրագործվեն դրված նպատակները: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Թուրքիայի ԱԽ-ն նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կիրականացնեն խոստումները, ըստ որի՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG, որին Թուրքիան ահաբեկչական է համարում) միավորումները պետք է հետ քաշվեն թուրք-սիրիական սահմանից: «Հույս ենք հայտնում, որ հուշագրեր ստորագրած երկրները կավարտեն այդ տարածքներից ահաբեկիչների դուրս բերման գործընթացը՝ ներառյալ Թել Ռըֆաթից և Մանբիջից»,- հայտնում է Yeni Şafak-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսել էր հոկտեբերի 9-ին, որի նպատակը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովումն է՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը: Ներկայումս ռազմական գործողությունները դադարեցված են, իսկ ռուսական և թուրքական ուժերը համատեղ պարեկություն են իրականացնում որոշ շրջաններում: