կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 10:19
Աշխարհ

Պետք է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում՝ հանուն ապագա սերունդների. Հռոմի պապ

Պետք է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում՝ հանուն ապագա սերունդների. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին ու միևնույն ժամանակ հորդորել պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում՝ հանուն ապագա սերունդների. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին նոյեմբերի 25-ին Ճապոնիայի մայրաքաղաքում ասել է նա է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին հանգեցրած՝ 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կուզենայի հիշել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետը և դրա հետեւանքները: Գիտական և բժշկական խնդիրների լուծման անհրաժեշտությունից զատ, պետք է աշխատել նաև հասարակության վերականգնման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել այդ համայնքները, մարդիկ նոր և անվտանգ կյանքի հնարավորություն չեն ստացել, այդ արտակարգ պատահարը չի կարելի համարել սպառված: Հետևաբար, դա  լուրջ մտորում է պահանջում ատոմային էներգիայի օգտագործման շուրջ, ինչպես ավելի վաղ մատնանշել են իմ եղբայրները՝ ճապոնացի եպիսկոպոսները, որոնք դիմել են ատոմային կայանները փակելու պահանջով»,- պարզաբանել Է Ֆրանցիսկոսը:

Հոգևորականը միևնույն ժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է համարձակ ու կարևոր որոշումներ կայացնել էներգիայի այլընտրական աղբյուրների օգտագործման, ինչպես նաև ապագա էներգաապահովման վերաբերյալ: «Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար»,- ամփոփել Է Հռոմի պապը: