կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 14:09
Քաղաքական

Մի խումբ բյուրոկրատներ սկսեցին որոշումներ կայացնել. Ալեքսանդր Արզումանյանը

Մի խումբ բյուրոկրատներ սկսեցին որոշումներ կայացնել. Ալեքսանդր Արզումանյանը

ՀՀՇ «վերածննդի համագումարում» ելույթով հանդես եկած Ալեքսանդր Արզումանյանը խոսեց ՀՀՇ-ի անցած ուղու և անցյալում կուսակցության ներքին խնդիրների մասին: Նրա խոսքով` 2007թ. ՀՀՇ համագումարում լուրջ տարաձայնություններ և ոչ ժողովրդավարական նկրտումներ սկսվեցին, որոշ մարդիկ պիտակավորվեցին որպես վնասարարներ, արդյունքում` ինքն ու Կարապետ Ռուբինյանը դուրս եկան ՀԱԿ շարժումից:

 

Իսկ 2010-2013թթ. «մի խումբ բյուրոկրատներ» սկսեցին որոշումներ կայացնել 20 տարվա քաղաքական պատմություն ունեցող կուսակցության անունից, «նստում էին իրենց կաբինետներում ու բացատրում մնացածներին, թե ով ինչպես պետք է շարժվի»:

 

«Հետո շարժման ղեկավարությունը նախընտրեց շարժումը կուսակցության վերածելու որոշումը, քավ լիցի, իրենց գործն է: Բայց եղավ անսպասելին` մի խումբ մարդիկ, ովքեր ՀՀՇ-ի հետ շատ քիչ առնչություն ունեն, հայտարարեցին, որ իրենք լուծարում են ՀՀՇ-ն և այն անվանում են ՀԱԿ: Սա վիրավորական էր այն մարդկանց համար, ովքեր 1988թ.-ից եղել են շարժման մեջ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին` նա կարծիք հայտնեց, որ այսօր «ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին» և պետք է մտածել` ինչպես փրկել հայ ժողովրդին: