Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի իշխանություն, որ տասնյակ զորամասեր հանձնել է թշնամուն՝ հանցավոր գործողության հետևանքով, իշխանություն, որը նույնիսկ հիմա 71 գույք պաշտոնապես, այդ թվում նաև զորամաս համարվող տարածքներ, հանել է այսօր վարճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքը օտարելու մեջ, սա քաղաքացիա-իրավական հարաբերությունների հարց է, որ թե քրեաիրավական։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս հարցը տեղափոխելով քրեարիավական հարթություն իշխանության նպատակը շատ հստակ է՝ արժեզրկել այն բոլոր ձեռքբերումները, որ ժամանակին ունեցել ենք մենք որպես պետություն՝ իր անվտանգությամբ, պաշտպանությամբ, բանակը կայացրած մարդկանց գործողությունների, հերոսությունների հիման վրա։ Պատակահան չէ, որ Սերյան Օհանյանը ազգային հերոս չէ, Արցախի հերոս է։ Բայց իրենց շեշտադրումը, որ պետք է զրկել հերոսի կարգավիճակից, ցույց է տալիս հենց այդ գիծը, որ իրենց նպատակը վարկաբեկելն է մեր զույգ հանրապետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված գործողությունները։ Արցախի հերոսի կոչումը շնորհում է Արցախի իշխանությունը, ոչ թե Հայաստանի։ Սրանք սովոր են որոշումներ կայացնել Արցախի իշխանության փոխարեն, դրա համար էլ Արցախի 75 տոկոսը հանձնում էին թշնամուն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն կապված այն երևույթի հետ, երբ իրավախախտ մարմինների համակարգում ծեծի ենթարկվեցին փաստաբաններ․
«Սա խայտառակության դրսևորում է հենց նույն իրավունքնների պաշտպանության բանագավառում հանդես եկող փաստաբանական համայնքի նկատմամբ։ Սա նույնպես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի դեմ ներկայացրած միջնորդությանը Արծվիկ Մինասյանը նշեց, որ տեղի է ունենում մանիպուլացիա , երբ ասում են կադաստրային արժեքից ցածր է վաճառվել, իրականում կադաստրային արժեքից ցածր վաճառելու արգելքը սահմանված է հողատարածքի համար օրենսդրությամբ․ «Հողատարծքի մասով կադաստրային արժեքից ցածր չի վաճառվել։ Սա հստակ է։ Նույնիսկ իրականում իրենց մեղադրական եզրակացության մեջ հստակ երևում է, որ կադաստրային արժեքից ցածր հողատարածքը չի վաճառվել, իսկ ինչ վերաբերվում են այդ թվերին, դրանք նախ իրենք պետք է հիմանվորեն, այնպես չի, որ ասեցին ու անցավ գնաց»,- ավելացրեց նա։