|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բեյրութում լուրջ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian-ը:
Բողոքի ակցիաները ցրելու նպատակով անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լիբանանում ցույցերը շարունակվում են՝ չնայած այն բանին, որ բողոքի ակցիաների արդյունքում երկրի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել:
Այս անգամ լիբանանցիները բողոքում են հարկերի, կոռուպցիայի, ինչպես նաև թանկ կենսապայմանների դեմ: