|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը մտադիր չէ վերադարձնել ռուսական դեսպանությանը րենց սեփականություն հանդիսացող ռուսակն դեսպանության շենքը, եթե դրա դիմաց «ինչ-որ բան չեն ստանալու փոխադարձ»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին:
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահի օգնական Սեբաստյան Գորկան CNN-ի հետ զրույցում հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են դեսպանության սեփականության վերադարձը Ռուսաստանին, և որ Վաշինգթոնը ցանկանում է շանս տալ Ռուսաստանին` համագործակլցության ու կառուցողական մոտեցման հարցում:
2016թ դեկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմը պատժամիջոցների փաթեթ մտցրեց Ռուսաստանի դեմ` արգելելով մտնել Ռուսաստանի սեփականություն հանդիսացող ռուսական դեսպանության շենքը
Երկուշաբթի Վաշինգթոնում կսկսվի ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ կողմերը կքննարկեն նաև ռուսական դեսպանության սեփականություն հանդիսցող անշարժ գույքի հետ կապված պատժամիջոցները:
Եվ այդ բանակցություններից կախված կլինի` արդյո՞ք Ռուսաստանը պատասխան միջոցներ կկիրառի ամերիկան դեսպանության նկատմամբ: