կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 12:31
Աշխարհ

Հակակառավական բողոքի ակցիաների նոր ալիք՝ Իրաքում

Հակակառավական բողոքի ակցիաների նոր ալիք՝ Իրաքում

Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Իրաքի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։  Մայրաքաղաք Բաղդադից բացի, դրանք անցկացվել են նաև Քութայում, Էն Նաջաֆում, Դիվանիայում, Բասրայում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Dolce Welle-ն:

Բողոքի ակցիաների ընթացքում հակաիրանական վանկարկումներ են հնչում: Պատճառը, որոշ ակտիվիստների կարծիքով, ներկայիս կառավարության՝ Թեհրանից ստացվող աջակցությունն է։  Որոշ փորձագետներ նույնիսկ նշում են ցույցերի կարգախոսների նմանությունը Լիբանանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ հնչած կարգախոսների հետ։ Բաղդադի Թահրիր հրապարակում ակտիվիստները «Բեյրութից Բաղդադ՝ միասնական պայքար կոռուպցիայի դեմ» կարգախոսներով պաստառներ են պարզում:

Նշվում է, որ երկու երկրների հակակառավարական ակցիաների տարբերությունն այն է, որ Լիբանանում դրանք խաղաղ բնույթ են կրում, իսկ Իրաքում ուղեկցվում են բռնություններով։ Վերջին տվյալների  համաձայն՝ բողոքի ցույցերի սկսման օրվանից մինչ օրս Իրաքում արդեն 330 անձ է սպանվել, մեծ մասամբ՝ ցուցարարներ։ Եվս մի քանի անձ սպանվել է ոստիկանության կողմից մարտական փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառման հետևանքով։

Image result for iraq protests

Ցուցարարների և ոստիկանության բախման օջախ են հաճախ կամուրջները, որոնք կապում են, այսպես կոչված, «կանաչ հատվածը», որտեղ տեղակայված են երկրի նախարարությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, մայրաքաղաքի մյուս հատվածների հետ։ Այսպես՝ կիրակի օրը ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ալ Ահրար կամուրջը, որտեղ աղբամաններով, հին պահարաններով, ինչպես նաև մետաղական մի շարք այլ առարկաներով բարիկադներ են կառուցել։ Դրանից մեկ օր առաջ՝ շաբաթ, ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սինաք կամրջի որոշ հատվածներ։ Եվս մի կամուրջ ցուցարարների վերահսկողության ներքո է դեռևս հոկտեմբերից:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են զանգվածային հակակառավարական ցույցեր: Պատճառը  երկրում վատ կենսապայմանների առկայությունն է և պայքարը կոռուպցիայի դեմ: