Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Սիրիայում բողոքի նոր ալիք է բարձրացել Սիրիայի կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների կողմից։ Տարտուսում և Լաթաքիայում ցույց անող հարյուրավոր մարդիկ պահանջում են իրենց իրավունքների պաշտպանություն։ Նրանք պնդում են, որ Ասադի իշխանությունը տապալած Հայաթ Թահրիր ալ շամ խմբավորման անդամները հարձակվում են իրենց սրբավայրերի վրա։
Բողոքի մասնակիցներից մեկը նշում է, որ տարբեր աղանդների իրար դեմ են հանում՝ ընդգծելով, որ նախկինում նման բան չկար։ Այս ցույցերից հետո պարետային ժամ է հայտարարվել Լաթաքիայում։
Դամասկոսում էլ Ասադի բանակի կողմնակիցներն են ցույց արել Ասադի բանակի բանտարկված զինվորներին ազատ արձակելու պահանջով։ Իսկ Սիրիայի նոր ղեկավարության անվտանգության ուժերը հայտարարել են, որ կհետապնդեն հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին, ովքեր կհրաժարվեն վայր դնել զենքերը։
Բախումների արդյունքում զոհվել է անվտանգության 14 աշխատակից, եւս 10-ը վիրավորվել են։