Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյան վստահ է, որ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծի դեպքը իշխանությունների ձեռագիրն է:
Yerkir.am-ը Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Խաչատրյանին ծեծելու տրամաբանությունը, եթե «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցվել է, իսկ նա հանրության որոշ շրջանակներին հայտնի դարձավ հենց այս ակցիաների միջոցով: «Եթե իշխանությունների կատարածը չլինի, ապա կարճ ժամանակահատվածում դա կբացահայտվեր»,- պատասխանեց նա:
Դիտարկմանը, որ դեպքն ընդամենը երկու օր առաջ է տեղի ունեցել, ինչո՞ւ են շտապողականություն ցուցաբերում եւ հայտարարում, որ, ահա, դեպքը չբացահայտվեց, եւ ի վերջո, Արտակ Խաչատրյանը Հայաստանում առաջինը չէ, ում ծեծի են ենթարկել, ինչո՞ւ ԲՀԿ-ն նման հակազդեցություն չէր ցուցաբերում, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե, հիմա այս անգամ ԲՀԿ-ն ցուցաբերում է: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն, դիմադրողականության տարբեր աստիճաններ ունեն ու կարող են տարբեր կերպ արձագանքել քաղաքական իրադարձություններին: Հիմա տեսնում ենք մի իրավիճակ, երբ ԲՀԿ ներկայացուցչի հանդեպ է իրականացվում նման բռնարարք»:
Նա վստահեցրեց, որ միանշանակ սա իշխանության գործն է: Հարցին, թե կասկածներ չունի՞, որ կարող է եւ ոչ իշխանության ձեռքի գործը լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ուրեմն` թող բացահայտեն»:
Հարցին, թե ստացվում է՝ միտինգնե՞ր կլինեն կամ հեղափոխական իրավիճա՞կ կարող է երկրում ստեղծվել, պատասխանեց. «Միտինգներն ու հեղափոխությունները պատճառներ են ունենում, սա առիթ կարող է լինել»: