կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 11:00
Քաղաքական

Միանում եմ ձեզ՝ Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին

«Իմ դիրքորոշումը հետևյալն է․ ցանկացած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր բոլոր դիրքորոշումները անկաշկանդ հայտնելու այս ամբիոնից, ինչպես կանոնակարգ օրենքով սահմանված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել այն բանից հետո կամ այն բանի համար, որ պարոն Մանուկյանը, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, ես դրանից հետո ընդամենը անջատել եմ նրա խոսափողը»,–ասաց Ռուբեն Ռուբինյանը։

 

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։