Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին սկիզբ առած կադրային փոփոխությունները, ըստ լուրերի, կշարունակվեն: Սպասվում է տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականը: Խոսվում է, որ փոխվարչապետի հավանական թեկնածուն Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, իսկ տարածքային կառավարամն նախարարինը` Հայաստանի թիվ 1 հիտլերգյունտեր, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Վերջինս «Հայոց արծիվներ» անունը կրող ՀԿ նախագահն է: Խաչիկ Ասրյանը, պատասխանելով թերթի լրագրողի հարցին, թե արդյոք նա ուզում է դառնալ տարածքային կառավարամն նախարար, նա պատասխանել է.«ՀՀ նախագահի որոշումներն ու հրամաննները, ուղղված ոչ միայն ինձ, այլեւ պետական դաշտին, իմ կողմից ողջունելի եւ ընդունելի են, բայց այն, որ վաղը ես ոլորտ պետք է ղեկավարեմ, համակարգեմ, այս պահի դրությամբ ես նման տեղեկատվություն չունեմ եւ ակտիվ, ինտենսիվ աշխատում եմ որպես սպորտի եւ երիտասարդության փոխնախարար: Իսկ ցանկության մասին` պետք է անկեղծ լինեմ. իսկական զինվորը չի կարող չերազել գեներալ դառնալու մասին: