ՀՅԴ Մարտունու պատանեկան միության անդամները ակցիա են իրականացրել՝ մեքենաների, բնակելի տների դարպասների և խանութների վրա փակցնելով Արցախի դրոշը
ՀՅԴ Մարտունու պատանեկան միության անդամները ավագ ընկերների հետ միասին ակցիա են իրականացրել՝ Մարտունի քաղաքում մեքենաների, բնակելի տների դարպասների և խանութների վրա փակցնելով Արցախի Հանրապետության պետական դրոշը։
Մարտունեցիները ոչ միայն սիրով ընդունել, այլ նաև անձամբ են մասնակցել ակցիային։