|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում է։ Ազգային ժողովի դարպասների դիմաց նրանք իրենց տեսակետները ներկայացրեցին ՀՀ ԱԺ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք՝ երեկվանից ԱԺ շենքի առջև մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը:
ԱԺ-ում նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դեմ են Հարկային օրենսգրքով նախատեսվող` եկամտային հարկի համահարթ սկզբունքին։ Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց: Սա երիտասարդների կողմից իրականացվող բողոքի հերթական ակցիան է։