Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր առանձնատանը, դրա դարպասներին եւ այն մեղադրանքներին, որ անտառը կտրելու հաշվին է այդ առանձնատունը կառուցվել:
Հիշեցնենք, որ վերջերս «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այցելել էր Մոնումենտ՝ նախկին անտառի տարածք, որտեղ այժմ շքեղ առանձնատներ կան, եւ և նկարահանումներ էր կատարել, ըստ նրա, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան շրջակայքում:
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տարածքը 2011թ.-ին գնել է եղբայրը` Կանադայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող մի անձից: Վարչապետը վստահեցրեց, որ երբ գնել են տարածքը, այնտեղ անտառ չի եղել: «Շատ վատ եմ վերաբերվում անտառներ կտրելու, բայց գնման պահին այնտեղ անտառ չի եղել»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե բարձրացվում է նաեւ նրա առանձնատան դարպասների հարցը, որ հասարակությունից իրենց մեկուսացնելու համար են անում, Կարապետյանն արձագանքեց, որ իր տան հարեւանությամբ բազմահարկ շենք են կառուցել, իրենց բակն այդ շենքից երեւացել է, եւ իրենք, պարիսպներ կառուցելով, «միջավայր են փորձել ստեղծել, որ բոլորի աչքի առաջ չլինեն»: