կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-16 11:31
Առանց Կատեգորիա

Տավարի, ոչխարի և խոզի մսի գինը կրկին կբարձրանա. «168 ժամ»

Տավարի, ոչխարի և խոզի մսի գինը կրկին կբարձրանա. «168 ժամ»

«Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի կթանկանա։

«Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաև անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր և՛ Հայաստանում ենք պատրաստել, և՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով` թե՛ քաշն էր ապահովվում, թե՛` կաթնատվությունը:

Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երևանի «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նշենք, որ հայաստանյան շուկայում տավարի միսը՝ ոսկորով, արժե 3350 դրամ, տավարի աղացած միսը՝ 3290 դրամ:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնդկաձավարի գինը սեպտեմբերից բարձրացել է՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ գուցե շատ չնչին ու աննկատելի:

Քաղաքացիների հետ մեր զրույցից պարզվեց, որ, եթե նախորդ տարիներին որակյալ հնդկաձավարի գինը 800-ի սահմաններում էր տատանվում, ապա այսօր 820-910 դրամ է:

Ի դեպ՝ Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից, և տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը բարձրացել է 20-25 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլու շեմն այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։ Իսկ ֆերմերները թանկացումը պայմանավորել են այս տարվա ցածր բերքատվությամբ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: