|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ և պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերը, բայց քրդերը դեռևս հրաժարվում են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հղումով:
Սիրիայի նախագահը հիշեցրել Է, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ Է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերը:
«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ է հասկանալ, պաշտոնական էր, սա է՝ քրդերն առայժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, և նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,- նշել է Ասադն ու հավելել. «Սիրիայի և Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք համոզել քրդական ջոկատներին, որ սիրիական բանակին միանալը և պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի ու ճիշտ դիրքորոշում է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»:
Սիրիայի նախագահը շեշտել է նաև, որ անհրաժեշտ է հետևել իրադարձությունների զարգացմանն առաջիկա շաբաթների ընթացքում: