կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 17:45
Տարածաշրջան

Թուրք ոստիկանը քրդերին «հայ» է անվանել՝ անպատվելու նպատակով

Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաքում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Թուրք-քրդական բախումների համատեքստում սկսել են շոշափել հայերի անունը:

IMC հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում երևում է, թե ինչպես է զայրացած թուրք ոստիկանը քրդերին անպատվելու համար նրանց հայ անվանում:  «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»,- ասում է նա: