կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-14 17:08
Քաղաքական

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են. պատճառը՝ սահմանադրական փոփոխությունների ձախողումն է

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են. պատճառը՝ սահմանադրական փոփոխությունների ձախողումն է

Վրաստանի ոչ կառավարական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելի պողոտան այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բիձինա Իվանիշվիլին խաբեց վրաց ժողովրդին: Նա խոսք տվեց անցկացնել համամասնական ընտրություններ, որոնք պետք Է լինեին արդար ու ժողովրդավարական, բայց այն, ինչին այսօր ականատես եղանք խորհրդարանում, բեմադրություն էր, ներկայացում, շոու: Սկսվել են բողոքներ, որոնք լուրջ թափ կառնեն»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ընդդիմադիր Գեորգի Վաշաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել Է, որ ակցիաների սկիզբը նախատեսված էր երեկոյան ժամը 19:00-ին, սակայն քաղաքացիական բողոքներն սկսվեցին անմիջապես:

Հիշեցում

Ավելի վաղ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարել են, որ լքում են այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: