կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-14 20:46
Սպորտ

Տղամարդկանց բասկետբոլ.մարզչի և մարզիկի տպավորությունները (հարցազրույց)

Տղամարդկանց բասկետբոլ.մարզչի և մարզիկի տպավորությունները (հարցազրույց)

Լուսինե  Սարգսյան` Ջավախքի  թիմի գլխավոր մարզիչ:

 -Ի՞նչ տպավորություններ  ունեք այս տարվա Համահայկական խաղերից:

 -Այս տարի Համահայկական խաղերը կազմակերպչական առումով գերազանցեցին նախորդներին: Ամեն տարի մասնակցել ենք, բայց  այս տարի ծրագիրն ավելի հետաքրքիր է: Մեզ շատ լավ դիմավորեցին, ուղեկցում են եւ ուշադիր են բոլորիս նկատմամբ:

 -Ի՞նչպես կգնահատեք մրցավարական աշխատանքը:

 Ամեն ինչ արդար էր: Չնայած մեր թիմը պարտվեց, սակայն կոնֆլիկտներ չեղան, իսկ դա արդեն խոսում է անկողմնակալ դատի մասին:

 Կարո Վարժապետյան` Թեհրանի թիմի մարզիկ:

 -Առաջին անգա՞մ էք մասնակցում Համահայկական խաղերին:

 -Մասնակցել  եմ բոլոր խաղերին` սկսած 1999 -ից:Սակայն այս տարին  տարբերվում է մյուսներից: Ինձ հատկապես զարմացրեց բացման արարողությունը:  

 -Քեզ համար առաջնայինը հաղթանա՞կն է: 

 -Հաղթանակն այդքան  էլ էական չէ: Ինձ համար հայրենիքում եւս մեկ անգամ գտնվելն ու հայրենակիցներիս հետ շփվելը վեր է ամեն բանից:

 Աննա Բադալյան