|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը մոտենում է եզրագծին: Արդեն որոշվել են կիսաեզրափակիչի մասնակիցները:
Ադրբեջանական АПА-ն հայտնում է, որ ադրբեջանցի երկու մարզիկներ՝ Մեսուդ Յուսիֆզադեն և Մագոմեդալի Թահիրովը հաղթանակ են տարել 1/4 եզրափակիչում: Կայքը նշում է, որ Թահիրովը 1/4 եզրափակիում պետք է հանդիպեր հայ բռնցքամարտիկ Գնել Մուրադյանի հետ, սակայն նա չի ցանկացել ռինգ դուրս գալ: Որևէ պատճառ, սակայն, կայքը չի նշում:
Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ առաջնությունում լավ հանդես եկած` գերծանրքաշային Գնել Մուրադյանը, ցավոք, վնասվածքի պատճառով, չի կարողացել մասնակցել քառորդ եզրափակիչի մենամարտին:
Երևում է՝ Ադրբեջանն իր ապատեղեկատվական քաղաքականությունը տեղափոխել է նաև մարզական ոլորտ: