|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգը հնչելու պահին կքանստել էր:
«Նախքան սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ ադրբեջանցի մարզիկի պահվածքին անդրադառնալը, ցանկանում եմ շնորհավորել մեր մարզիկներին և հատկապես` Աշոտ Դանիելյանին, ով մրցաշարի առաջին իսկ օրը ոսկե մեդալ նվաճեց»,- ասաց նախարարը եւ նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցու պահվածքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործ ունենք վախկոտ մրցակցի հետ, որը մարզիկին ոչ վայել պահվածք դրսևորեց:
«Նրա արարքի գնահատականը, կարծում եմ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան պետք է տա: Իմ կարծիքը միանշանակ է` անկախ ազգությունից` ես դատապարտում եմ բոլոր այն դրսևորումները, որոնք հակասում են արդար մրցակցության և հանդուրժողականության գաղափարներին: Ես` որպես սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, կոչ եմ անում մեր մարզիկներին` հետագայում ևսարժանավայել և հպարտ պահվածքով պատասխանել նման դրսևորումներին»,- եզրափակեց նախարարը: